«Վիլյառեալի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Սորլոտը այս ամառ կմիանա «Ատլետիկոյին»:
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ 28-ամյա հարձակվողը շաբաթ օրը ժամանել է Մադրիդ՝ անձնական պայմանագրի պայմանները համաձայնեցնելուց հետո բուժզննում անցնելու համար։
Ընդհանուր առմամբ, նորվեգացին բոլոր մրցաշարերում «Վիլյառեալի» 41 խաղում դարձել է 26 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Սպասվում էր, որ Սերլոտը կարիերան կշարունակի «Ռոմայում», սակայն հռոմեացիները պայմանագիր կնքեցին Լա Լիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկու Արտեմ Դովբիկի հետ: