«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է իր կարծիքով Էնցո Մարեսկայի մասին, ով այս ամառ գլխավորեց «Չելսին»։
«Էնցոն անհավանական աշխատանք կատարեց «Լեսթերում», բարձրացավ Պրեմիեր Լիգա և այժմ աշխատում է Անգլիայի լավագույն հինգ կամ վեց թիմերից մեկում: Մաղթում եմ նրան ամենայն բարիք, քանի որ նա արժանի է դրան: Լավ մարդիկ ավելի լավին են արժանի։
Մարզչի համար ամենակարևորը, անկախ նրանից, թե ինչպիսի արդյունքներ կունենա, իր փիլիսոփայությանը հավատարիմ մնալն է։ Եվ նա հավատում է նրան, ինչ անում է, և, հետևաբար, հաջողության կհասնի։ Չգիտեմ, թե որքան ժամանակ կպահանջվի, բայց նա կանի դա»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Իտալացի մասնագետը նախկինում աշխատել է Գվարդիոլայի աշխատակազմում մանչեսթերյան ակումբում, իսկ անցած մրցաշրջանում «Լեսթեր Սիթին» դուրս է եկել Պրեմիեր Լիգա՝ հաղթելով Չեմպիոնշիփը։