«Մանչեսթեր Սիթիի» հենակետային կիսապաշտպան Կելվին Ֆիլիպսը կարող է տեղափոխվել Թուրքիա, հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի համաձայն՝ անգլիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Ստամբուլի «Գալաթասարայը»: Թուրքական թիմը ակնկալում է գործարքը վերջնական տեսքի բերել ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Ֆիլիպսը «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ է 2022 թվականի ամռանից։ Թիմի և ֆուտբոլիստի միջև գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը հաշվարկված է մինչև 2028 թվականի կեսերը։ Նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսում Կալվինը վարձավճարով հանդես է եկել «Վեսթ Հեմում»։