«Բավարիայի» մարզական տնօրեն. «Կարծում եմ՝ նա կուժեղացնի թիմը»

«Բավարիայի» մարզական տնօրեն Յան-Քրիստիան Դրիսենը մեկնաբանել է կիսապաշտպան Ժոաու Պալինյայի տեղափոխությունը մյունխենյան ակումբ։

«Անկեղծ կլինեմ, ես շատ ուրախ եմ, որ Ժոաուն վերջապես այստեղ է։ Սրանում մենք համոզվեցինք անցյալ տարի։ Նա մեզ հետ էր, արդեն բուժզննում էր անցել, արդեն իրեն զգում էր ինչպես տանը։

Իսկ հետո, երբ «Ֆուլհեմը» չկարողացավ փոխարինող գտնել, տեղափոխությունը չկայացավ։ Ես ուրախ եմ, որ նա հիմա այստեղ է: Կարծում եմ՝ նա կուժեղացնի թիմը»,- Դրիզենի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Նախորդ մրցաշրջանում 29-ամյա ֆուտբոլիստը «Ֆուլհեմի» կազմում անցկացրել է 33 հանդիպում Պրեմիեր Լիգայում՝ դառնալով 4 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Պորտուգալացին «Բավարիայի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականի ամառ։ Այս տրանսֆերի համար մյունխենյան թիմը «Ֆուլհեմին» վճարել է 51 միլիոն եվրո, հայտնում է Transfermarkt պորտալը։