Կատալոնական «Բարսելոնան» չի կարող ձեռք բերել «Ատլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսին։
Ինչպես հայտնում է Sport.es-ը, «Բարսելոնան» կարծում է, որ 18-ամյա թիմի սան Դանի Ռոդրիգեսը կարող է փոխարինել 22-ամյա Ուիլյամսին։ Կատալոնական ակումբը պատրաստվում է ավելի շատ ժամանակ տրամադրել Ռոդրիգեսի հմտությունների զարգացմանը, ով ունակ է խաղալ հարձակվողի դիրքում։
Նախորդ մրցաշրջանում եզրային հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։