Կատալոնական «Բարսելոնայի» կենտրոնական հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է ֆուտբոլում զբաղված օրացույցի մասին։
«Նոր մրցաշրջանն ավելի բարդ է լինելու Չեմպիոնների Լիգայի ձևաչափի փոփոխության պատճառով։ Մենք շատ արտագնա հանդիպումներ ենք անցկացնելու։ Մի կողմից սա ևս մեկ փորձություն է։
Բայց մյուս կողմից ծանրաբեռնվածության պատճառով ֆուտբոլի որակը կարող է անկում ապրել։ Մենք մարդիկ ենք, ոչ թե ռոբոտներ։ Անհնար է ամեն խաղում լավագույնս խաղալ»,- լեհ հարձակվողի խոսքերն է փոխանցում ESPN-ը։