«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը պատմել է, թե ինչ է պահանջում թիմի նոր գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը ակումբի ֆուտբոլիստներից։
«Ֆլիկը ցանկանում է, որ ֆուտբոլիստները լինեն այնպիսի ֆիզիկական մակարդակի վրա, որը նրանց թույլ կտա երեք կամ չորս հանդիպում անցկացնել առանց ընդմիջման», – Տեր Շտեգենի խոսքերն է մեջբերում Sport.es-ը:
Ֆլիկը այս ամառ նշանակվեց «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։