«Վեսթ Հեմը» պայմանավորվել է Դորտմունդի «Բորուսիայի» հետ հարձակվող Նիկլաս Ֆուլկրուգի տրանսֆերի շուրջ։
Լրագրող Պատրիկ Բերգերի խոսքով՝ անգլիական ակումբը 31-ամյա գերմանացու համար կվճարի 26 մլն եվրո, իսկ 4 մլն եվրոն կարող է վճարվել բոնուսների տեսքով։
Ֆուլկրուգը անգլիական թիմի հետ պայմանագիր կկնքի մինչև 2027 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
2023/24 մրցաշրջանում Ֆուլկրուգն անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։