«Չելսիի» կիսապաշտպանը լքեց թիմը

«Չելսիի» կիսապաշտպան Անդրեյ Սանտուշը վարձավճարով տեղափոխվել է «Ստրասբուրգ», հաղորդում է լոնդոնցիների պաշտոնական կայքը։

20-ամյա ֆուտբոլիստը 2023/24 մրցաշրջանի երկրորդ կեսն անցկացրել է ֆրանսիական ակումբում՝ անցկացնելով 11 հանդիպում և դառնալով 1 գոլի հեղինակ։

Սանտուշը «Չելսիին» միացավ 2023 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանին՝ «Վասկո դա Գամայից» 12,5 միլիոն եվրոյի դիմաց։