Դանի Օլմոն ճնշում է գործադրում «Լայպցիգի» վրա, որպեսզի տեղափոխվի «Բարսելոնա»

«Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոն սկսել է ճնշում գործադրել թիմի վրա՝ որպեսզի տեղափոխվի «Բարսելոնա»։ Այս մասին հայտնում է Football Espana-ը։

Թեև աղբյուրը հստակ չի նշում, թե կոնկրետ ինչ լծակներ է օգտագործում Օլմոն, սակայն նա ընդգծում է, որ նույնիսկ նման պայմաններում կատալոնական ակումբը ստիպված կլինի ավելացնել իր առաջարկը «Լայպցիգին»։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ գերմանական ակումբը մերժել է 26-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի վերաբերյալ կատալոնական թիմի առաջարկը։