Իսպանիան հաղթեց Ճապոնիային և դուրս եկավ Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ

Փարիզում 2024 թվականի Օլիմպիական խաղերի տղամարդկանց ֆուտբոլի մրցաշարի քառորդ եզրափակչում Իսպանիայի հավաքականը ջախջախիչ հաղթանակ տարավ Ճապոնիայի հավաքականի նկատմամբ։

Հանդիպումը ավարտվել է 3։0 հաշվով՝ հօգուտ իսպանացիների։

Դուբլի հեղինակ դարձավ Ֆերմին Լոպեսը, ով աչքի ընկավ 11-րդ և 73-րդ րոպեներին, իսկ վերջում ևս մեկ գոլ խփեց Աբել Ռուիսը։

Օլիմպիական խաղերի եզրափակիչ դուրս գալու համար Իսպանիան կմրցի Մարոկկոյի հետ։