Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է իր ապագայի մասին։
«Կարծում եմ՝ «Ռեալը» կլինի իմ վերջին ակումբը կարիերայիս ընթացքում։
Ես չգիտեմ ազգային հավաքականը մարզելու հնարավորության մասին։ Ինձ այնքան էլ դուր չի գալիս ազգային հավաքականի գաղափարը, քանի որ դա կնշանակի, որ ես կկորցնեմ այն, ինչ ինձ ամենաշատն է դուր գալիս՝ իմ ամենօրյա աշխատանքը։ Ես իսկապես սիրում եմ այն, ինչ անում եմ»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
65-ամյա մասնագետը Մադրիդի «Ռեալը» գլխավորել է 2013-ից 2015 թվականներին։ 2021 թվականին Անչելոտտին վերադարձավ մադրիդյան ակումբ։
Հիշեցնենք, որ իտալացի մասնագետի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։