Մատեյս դե Լիգտի ապագայից նոր տեղեկություն կա

Մյունխենի «Բավարիայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև բանակցային գործընթացը պաշտպան Մատեյս դե Լիգտի տրանսֆերի շուրջ մտել է փակուղի։ Այս մասին հայտնում է Sky Sport-ը։

Կողմերը չեն կարողացել պայմանավորվել տրանսֆերի շուրջ, ուստի հոլանդացին ամառային արձակուրդից հետո կվերադառնա գերմանական գրանդ։

Դե Լիգտի տրանսֆերային արժեքը գնահատվում է 65 միլիոն եվրո, իսկ «Բավարիայի» հետ նրա աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։

Ֆուտբոլիստը «Բավարիայում» հանդես է գալիս 2022 թվականից։