«Լայպցիգը» չի ընդունել «Բարսելոնայի» նոր առաջարկը կիսապաշտպան Դանիել Օլմոյի տրանսֆերի վերաբերյալ, հայտնում է AS-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Լայպցիգը» կատալոնական ակումբի առաջարկած պայմանները անբավարար են համարել։ «Լայպցիգը» ցանկանում է Օլմոյի համար վաստակել առնվազն 60 միլիոն եվրո։
Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը «Լայպցիգի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 25 խաղում դարձել է 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։