Խուլիան Ալվարեսը կարող է տեղափոխվել ՊՍԺ

Հաջորդ շաբաթ տեղի կունենա «Մանչեսթեր Սիթիի» և ՊՍԺ-ի ներկայացուցիչների հանդիպումը, որում նրանք կքննարկեն անգլիական ակումբի հարձակվող Խուլիան Ալվարեսի ֆրանսիական գրանդ հնարավոր տեղափոխության հնարավորությունը։ Այս մասին հայտնում է All About Argentina-ը։

Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ի հետաքրքրությունը արգենտինացի հարձակվողի նկատմամբ շարունակում է աճել։

Նախորդ մրցաշրջանում Ալվարեսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 54 հանդիպման, որոնցում դարձել է 19 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։