Կառլո Անչելոտտի. «Այդ տղայի մեջ առանձնահատուկ բան կա»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կիսվել է թիմի նորեկ, բրազիլացի հարձակվող Էնդրիկեի մասին։ 18-ամյա հարձակվողը մասնակցել է «Միլանի» հետ ընկերական հանդիպմանը (0։1)։

«Երբեմն Էնդրիկը ցույց տվեց իր որակները։ Այս տղայի մեջ առանձնահատուկ բան կա: Նա կարող է մեծ արագություն զարգացնել տարածության մեջ, նա հիանալի տեխնիկա ունի։ Շատ հազվադեպ կարելի է հանդիպել նման ֆուտբոլիստի»,- իտալացի մասնագետի խոսքերն է փոխանցում Marca-ն։

Էնդրիկը «Ռեալ» է տեղափոխվել բրազիլական «Պալմեյրասից»։ Գործարքի գումարը կազմել է 47,5 մլն եվրո։ Բրազիլացին վեց տարվա աշխատանքային պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ։