«Բարսելոնայի» նախագահի նախկին թեկնածուն նշել է ակումբի ամենամեծ սխալը

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահի նախկին թեկնածու Վիկտոր Ֆոնտը մեկնաբանել է Չավի Էրնանդեսի հեռանալը ակումբից։

«Չավին ցանկանում էր մարզել թիմը, բայց այն, ինչ տեղի ունեցավ, լիովին աննորմալ է: Ես կցանկանայի տեսնել «Բարսելոնայի» ղեկավարություն, որը հարգում է լեգենդներին և ոչ թե նրանց վռնդում: Նույնը եղավ Լեո Մեսսիի հետ՝ սա ակումբի պատմության ամենամեծ սխալն է»,- The Athletic-ին հայտնում է Font-ը։

Հիշեցնենք, որ Չավին «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնը լքել է 2023/24 մրցաշրջանի ավարտին։ Նրա տեղը հրավիրվել է գերմանացի մասնագետ Հանս-Դիտեր Ֆլիկը։