Ջամալ Մուսիալան խոսել է մրցաշրջանում իր նպատակների մասին

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան խոսել է գալիք մրցաշրջանում իր նպատակների մասին։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «կարմիր մեքենան» ոչ մի գավաթ չնվաճեց և Բունդեսլիգայում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։

«Ես միշտ ցանկանում եմ կատարելագործվել, ավելի շատ գոլեր խփել և ավելի շատ գոլային փոխանցումներ կատարել: Կցանկանայի նաև գավաթներ նվաճել։ Հատկապես նախորդ մրցաշրջանից հետո»,- լրագրող Մաքսիմիլիան Կոխի հետ զրույցում ասել է Մուսիալան։