Կառլո Անչելոտտին բացահայտել է «Ռեալում» Էդեն Ազարի անհաջողության պատճառը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարի կարիերայի անհաջող շրջանի մասին «արքայական» ակումբում։

«Ազարի հիմնական խնդիրը վնասվածքներն էին։ Նրա համար դժվար էր նաև մրցել այլ ֆուտբոլիստների հետ։ Պետք է լավագույնս տաս մարզումների ժամանակ, եթե խաղադաշտ դուրս չես գալիս: Բայց Էդենի համար դժվար էր պայքարել ու դիմակայել մրցակցությանը»,- հայտնում է իտալացի մարզիչ Football Espana-ն։

Ազարը «Ռեալում» հանդես է եկել 2019-2023 թվականներին։ Ընդհանուր առմամբ, կիսապաշտպանը «Ռեալի» կազմում անցկացրել է 76 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ 2023 թվականի աշնանը բելգիացին հայտարարեց կարիերան ավարտելու մասին։