Մահացել է «Լեսթերի» նախկին մարզիչը, ով օգնեց Կլաուդիո Ռանիերիին չեմպիոնական մրցաշրջանում

Անգլիայում հայտնել են «Լեսթերի» նախկին գլխավոր մարզիչ Քրեյգ Շեքսպիրի մահվան մասին։

Նա մահացել է 60 տարեկանում։ Անցած աշնանը մասնագետի մոտ քաղցկեղ էր ախտորոշվել։

Շեքսպիրը Կլաուդիո Ռանիերիի օգնականն էր 2015/16 մրցաշրջանում, երբ «Լեսթերը» դարձավ չեմպիոն։
Նա իտալացուն փոխարինեց գլխավոր մարզչի պաշտոնում 2017 թվականի փետրվարին և աշխատեց մինչև հոկտեմբեր։