Նիկլաս Ֆյուլկրուգը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։ Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հարձակվողին խորհուրդ է տվել տեղափոխվել «Վեսթ Հեմ»:

Յուլիան Նագելսմանը նշել է, որ Պրեմիեր Լիգայում կանոնավոր խաղաժամանակը կարող է մեծացնել Գերմանիայի հավաքականի գլխավոր հարձակվող դառնալու իր հնարավորությունները։ Բացի Նագելսմանից, Սանդրո Վագները Ֆյուլկրուգին խորհուրդ է տվել տեղափոխվել «Վեսթ Հեմ»:

Ակումբների միջև տրանսֆերի շուրջ բանակցություններն ավարտական ​​փուլում են։ «Վեսթ Հեմը» հույս ունի շուտով ավարտել գործարքը: