«Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան այս ամառ կարող է հայտնվել Իտալիայի առաջնությունում։
Ինչպես հաղորդում է Football Italia-ն, 29-ամյա ֆուտբոլիստին ցանկանում է գնել «Նապոլին»: Նեապոլիտանական ակումբը մտադիր է հնարավորինս արագ գործարք փորձել։
Ինքը՝ գերմանացի կիսապաշտպանը, դեմ չէ ակումբային գրանցումը փոխելուն և արդեն տեղեկացրել է նեապոլցիներին, որ պատրաստ է տեղափոխվել իրենց թիմ։ Կիսապաշտպանը մտադիր է ավելի շատ խաղային պրակտիկա ստանալ: