Էնցո Մարեսկա․ «Ես նույնպես ճաղատ եմ, բայց չեմ ցանկանում Պեպ Գվարդիոլայի նման ֆուտբոլ խաղալ»

«Չելսիի» նոր գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան խոսել է իրեն «Մանչեսթեր Սիթին» գլխավորող իսպանացի մասնագետ Պեպ Գվարդիոլայի հետ համեմատելու մասին։ Նախկինում Մարեսկան «Սիթիի» ճամբարում աշխատել է որպես Գվարդիոլայի օգնական։

«Երբ ես եկա «Լեսթեր» և հանդիպեցի նախագահին և մարզական տնօրենին, նրանք ասացին. «Մենք ցանկանում ենք խաղալ այնպես, ինչպես «Սիթին» է խաղում»: Ես նրանց ասացի. «Մենք տարբեր ֆուտբոլիստներ ունենք, իսկ ես այլ մարզիչ եմ»: Այդպես էր, երբ ես եկա «Չելսի»: Ես ասացի. «Ես գաղափարներ ունեմ, բայց ֆուտբոլիստներին ժամանակ է պետք, որպեսզի հասկանան, թե ինչպես պետք է խաղանք»։

Սա մի բան է, որի հետ ես որոշ չափով պայքարում եմ (Գվարդիոլայի հետ համեմատությունները): Քանի որ նա ճաղատ է և մորուք ունի, ուզում են նրա պես խաղա իմ թիմւ։ Ոչ, ես չեմ ուզում»,- Մարեսկայի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: