Պաուլո Ֆոնսեկան խնդրել է «Միլանից» հեռացնել երեք ֆուտբոլիստների

Ըստ հեղինակավոր աղբյուրի՝ սպասվում է, որ Յասին Ադլին կլքի ակումբը։ Նա արդեն բանակցում է նոր հավակնորդների հետ։

Բացի այդ, Դիվոկ Օրիգին և Ֆոդայ Բալո Տուրեն հեռանկար չունեն: Օրիգին վերադարձավ վարձակալությունից հետո, բայց մերժեց «Իսպվիչի» առաջարկը: 

Ֆոնսեկան բոլոր որոշումները կայացնում է նախագահի խորհրդական Զլատան Իբրահիմովիչի հետ միասին։