Կարիմ Ադեյեմիի տեղափոխությունը «Յուվենտուս» կարող է տեղի չունենալ:
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն , 22-ամյա եզրային հարձակվողի տեղափոխությունը թուրինյան ակումբ ներկայումս չի քննարկվում։
Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում է պահել Ադեյեմին , և միայն լուրջ առաջարկը կարող է փոխել իրավիճակը: Միաժամանակ նշվում է, որ «Յուվենտուսը» երբեք պաշտոնական առաջարկ չի ուղարկել ֆուտբոլիստի համար։