Կառլո Անչելոտտի․ «Նրան մարզելը շատ հեշտ էր»

Մադրիդի «Ռեալի » գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ աշխատանքը։

– Մարզե՞լ Կրիշտիանու Ռոնալդուին: Շատ հեշտ էր։ Երբ ունես ֆուտբոլիստ, ով գոլ է խփում յուրաքանչյուր խաղում, դա հեշտ է: Այն, ինչի է հասել Կրիշտիանու Ռոնալդուն իր կարիերայում, իսկապես ուշագրավ բան է, ինչ-որ անհավանական բան»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Sportskeeda-ն:

Կրիշտիանու Ռոնալդուն Մադրիդի «Ռեալում» հանդես է եկել 2009-ից 2018 թվականներին։ Այժմ հարձակվողը հանդես է գալիս սաուդյան «Ալ-Նասրում»: Անցած մրցաշրջանում Սաուդյան Արաբիայի առաջնությունում Ռոնալդուն 31 խաղում դարձել է 35 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։