Ռոբերտ Լևանդովսկի. «Հպարտ եմ, որ աշխատել եմ Չավիի հետ»

Ռոբերտ Լևանդովսկին կիսվել է Չավիի հետ «Բարսելոնայում» աշխատելու տպավորություններով։

«Չավին եկավ դժվար պահին: Նա խորը զգացմունքային կապ ունի ակումբի հետ, և երբեմն դա հեշտ չէ: Նա հիանալի աշխատանք կատարեց, թեև մրցաշրջանի ավարտին մի քանի խաղ իդեալական չէին նրա կամ մեզ համար:

Բայց մի բան ակնհայտ է՝ երբ նա եկավ ակումբ, փոխեց ամեն ինչ ու փայլուն աշխատանք կատարեց։ Հպարտ եմ, որ աշխատել եմ Չավիի հետ»,- ասել է «Բարսելոնայի» հարձակվողը։