Հայտնի են հայկական ակումբների մրցակիցները Կոնֆերենցիաների Լիգայի հաջորդ փուլում

Կոնֆերենցիաների Լիգայում հայկական ակումբները անցկացրին պատասխան հանդիպումներն ու արդյունքում 3 ակումբներ՝ «Փյունիկը», «Նոան» և «Արարատ-Արմենիան» նվաճեցին որակավորման երրորդ փուլի ուղեգիր։ Պայքարը լքեց միայն «Ուրարտուն»։

Հայտնի են դարձել հայկական ակումբների մրցակիցները որակավորման երրորդ փուլում։

«Փյունիկ» – «Օրդաբասի» (Ղազախստան),

«Նոա» – ԱԵԿ (Հունաստան),

«Արարատ-Արմենիա» – «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)։