Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին նշել է այն ֆուտբոլիստին, ով արժանի է «Ոսկե Գնդակը» ստանալուն։
«Ո՞վ է արժանի «Ոսկե Գնդակին»։ Կարծում եմ՝ Վինիսիուսն է արժանի։ Նա շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է և լավ մրցաշրջան է անցկացրել։
Կարվախալը նույնպես լավն էր, բացի այդ, նա նվաճեց Եվրոպայի առաջնությունը։ Բելինգհեմը նույնպես այն ֆուտբոլիստների թվում է, ովքեր անցած մրցաշրջանում հիանալի մրցաշրջան են անցկացրել: Նա դարձավ Լա Լիգայի լավագույն ֆուտբոլիստ։
Ռոդրին ֆանտաստիկ կիսապաշտպան է, լավագույններից մեկը հետևողականության առումով»,- ասել է Անչելոտին The Obi One փոդքաստում: