CONFERENCE LEAGUE. «Նոան» չհաղթեց, բայց նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր

Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Նոան» արտագնա խաղում մրցեց մալթական «Սլիմայի» դեմ։

Ռուի Մոտայի սաներն առաջին խաղում հաղթել էին խոշոր՝ 7։0 հաշվով։ Պատասխան խաղում թիմերը գոլերով աչքի չընկան և գրանցվեց ոչ-ոքի (0:0):

Երևանյան ակումբը ընդհանուր՝ 7։0 հաշվով հաղթեց ու նվաճեց որակավորման երրորդ փուլի ուղեգիր։