Ադրիեն Ռաբյոն կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում

Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն, ով Թուրինի «Յուվենտուսից» հեռանալուց հետո ազատ գործակալ է, կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայի թոփ-ակումբում։

Ինչպես հայտնում է Todofichajes պորտալի էջերը, 29-ամյա ֆուտբոլիստի հետ հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ «Կարմիր սատանաները» բանակցությունների մեջ են Ռաբյոյի հետ և հույս ունեն ձեռք բերել նրան ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Ադրիենը «Ծեր սինյորայի» կազմում խաղացել է 2019-ից 2024 թվականներին։ Անցած մրցաշրջանում Իտալիայի առաջնությունում կիսապաշտպանը անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։