Մադրիդյան ակումբը ցանկանում է գնել Խուլիան Ալվարեսին

Մադրիդի «Ատլետիկոն» Անտուան ​​Գրիզմանի փոխարինող է համարում Խուլիան Ալվարեսին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանական ակումբը հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» 24-ամյա հարձակվողին ձեռք բերելու հարցում։

Ինչպես հայտնում է Marca-ն, «Ատլետիկոն» Ալվարեսին տեսնում է որպես 33-ամյա ֆրանսիացու գաղափարական ժառանգորդ, ով առաջիկա տարիներին պետք է տեղափոխվի MLS:

Ակումբը վստահ է, որ արգենտինացին ունակ է գոլեր խփել առանց հարձակման առաջնագծում լինելու, ինչպես նաև դաշտում առաջատար լինել: