Կառլո Անչելոտտի․ «Մենք կարոտում ենք Տոնի Կրոսին»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է նոր մրցաշրջանին թիմի պատրաստության մասին։ Հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը Անչելոտտիի թիմը 0:1 հաշվով պարտվեց Պաուլո Ֆոնսեկայի թիմին։

«Մենք զարմանալի կազմ ունենք բոլոր դիրքերում: Մբապպեն միացել է մեզ, և նա ֆանտաստիկ է։ Ինչպես ասացի, մենք քիչ ժամանակ ունենք առաջին խաղերին պատրաստվելու համար, բայց ֆուտբոլիստները կվերադառնան լավ մարզավիճակով։ Մենք կարոտում ենք Կրոսին, բայց մենք բոլոր հնարավորություններն ունենք փոխարինելու նրան»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում AS-ը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը հայտարարել էր կարիերան ավարտելու մասին Գերմանիայի հավաքականի կազմում Եվրոպայի ֆուտբոլի առաջնությանը մասնակցելուց հետո։ Նրա վերջին խաղը քառորդ եզրափակչի՝ իսպանացիների դեմ խաղն էր։