Պասկալ Գրոսը տեղափոխվեց գերմանական գրանդ

«Բրայթոնի» կենտրոնական կիսապաշտպան Պասկալ Գրոսը տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա»: Կողմերը պայմանագիր են կնքել մինչև 2026 թվականի հունիսի 30-ը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

33-ամյա գերմանացի ֆուտբոլիստը «Բրայթոնում» հանդես է գալիս 2017 թվականի ամռանից։

Պրեմիեր Լիգայում Գրոսն անցկացրել է 228 հանդիպում, դարձել 30 գոլի և 45 գոլային փոխանցման հեղինակ։ Գերմանիայի հավաքականի կազմում անցկացրած 8 խաղում 1 գոլ ունի։