ԱՄՆ-ում «Լիվերպուլը» մրցել է «Արսենալի» դեմ։ Հանդիպումն ավարտվեց մերսիսայդցիների հաղթանակով՝ 2։1 հաշվով։
«Լիվերպուլի» կազմում գոլի հեղինակ դարձան Մոհամեդ Սալահը և Ֆաբիո Կարվալյոն: «Զինագործների» կազմում գոլի հեղինակ դարձավ Կայ Հավերցը:
Առնե Սլոտի թիմը հաջորդը կհանդիպի «Մանչեսթեր Յունայթեդին» օգոստոսի 4-ին, իսկ «Արսենալը» օգոստոսի 7-ին կհանդիպի Լևերկուզենի «Բայերի» հետ: