«Բայերը» պատրաստ է վաճառել թիմի հարձակվողին

«Բայերը» պատրաստ է այս ամառ վաճառել թիմի հարձակվող Պատրիկ Շիկին, հայտնում է Sport Bild-ը։

Ըստ աղբյուրի՝ 28-ամյա ֆուտբոլիստը չի տեղավորվում թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի խաղային մոդելի մեջ։

Transfermarkt պորտալը Շիկի արժեքը գնահատում է 22 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստը «Բայերի» կազմում կարողացել է անցկացնել 123 հանդիպում, որոնցում խփել է 54 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։