Շվեյցարիայի հավաքականի կիսապաշտպան Գրանիտ Ջական մեկնաբանել է իր տեղափոխությունը Լոնդոնի «Արսենալից» Լևերկուզենի «Բայեր»։ Անցած ամառ ֆուտբոլիստը փոխել է ակումբային գրանցումը։
«Այս քայլը ոչ թե հետքայլ էր, այլ երկու քայլ առաջ։ Գլխավոր մարզչի հետ խոսելուց հետո ես գիտեի, որ այստեղ ինչ-որ առանձնահատուկ բան է լինելու։
Մենք հիանալի անցկացրինք նախորդ մրցաշրջանը»,- շվեյցարացի կիսապաշտպանի խոսքերն է փոխանցում Kicker-ը։
Ջական Լևերկուզենի «Բայեր» է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալից» 15 միլիոն եվրոյի դիմաց։ Կիսապաշտպանը երկարաժամկետ աշխատանքային պայմանագիր է կնքել «Բայերի» հետ մինչև 2028 թվականի կեսերը։