Ժոաու Կանսելուն կարող է մնալ Իսպանիայում

«Բարսելոնան» չի մերժում Ժոաու Կանսելուին վերադարձնելու հնարավորությունը, ով նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս կատալոնական թիմում։

Ինչպես տեղեկացնում է Daily Star-ը, կատալոնացիները նոր առաջարկ են արել «Մանչեսթեր Սիթիին»։ Խոսքը 7 միլիոն ֆունտ ստեռլինգի (մոտ 8,3 միլիոն եվրո) վարձակալության մասին է՝ հաջորդ ամառ 18 միլիոն ֆունտով (մոտ 21,3 միլիոն եվրո) պարտադիր գնման տարբերակով։

Նշվում է, որ 30-ամյա Կանսելուն հանուն «Բարսելոնայի» պատրաստ է կրճատել աշխատավարձը։

Հարկ է նշել, որ Կանսելուի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2026/27 մրցաշրջանի ավարտը։