Կառլո Անչելոտտի․ «Ոչ-ոք չի ցանկանում հեռանալ»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին պատասխանել է հնարավոր տրանսֆերների մասին հարցին։ Իտալացուն հարցրել են, թե արդյոք ակումբը նոր ֆուտբոլիստի կգնի պաշտպանության կենտրոնում՝ հաշվի առնելով Լենի Յորոյին չհրավիրելը։

«Ոչ․ Ցուցակը կազմված է, մենք ոչ ոքի չենք գնի։ Վալյեխոն վերադարձել է, Ալաբան ապաքինվում է, մենք նայում ենք ակադեմիայի ֆուտբոլիստներին։ Ոչ-ոք չի ցանկանում հեռանալ։

Մենք զարմանալի կազմ ունենք»,- Անչելոտտիի խոսքերը մեջբերել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։