«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Խավի Սիմոնսը ևս մեկ մրցաշրջան վարձավճարով կանցկացնի գերմանական «Լայպցիգում», հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը որոշել է մերժել Մյունխենի «Բավարիայի» առաջարկը և մնալ «Լայպցիգում»։ Հաղորդվում է, որ ՊՍԺ-ն ավարտում է «Լայպցիգի» հետ մեկամյա վարձակալության պայմանագրի վերջնական մանրամասները։
Նախորդ մրցաշրջանը Սիմոնսը նույնպես վարձավճարով անցկացրել է «Լայպցիգում»։ Հոլանդացին անցկացրել է 43 հանդիպում, դարձել 10 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։