Հայտնի է՝ «Արարատ-Արմենիա» – «Զիմբրու» հանդիպման մրցավարական անձնակազմը

ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների Լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի՝ «Արարատ-Արմենիա» – «Զիմբրու» դիմակայության պատասխան խաղը կսպասարկի հունական մրցավարական անձնակազմը, հայտնում է երևանյան թիմի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հանդիպման գլխավոր մրցավարը կլինի Արիստոտելիս Դիամանտոպուլոսը։ Եզրերում նրան կօգնեն Կոնստանտինոս Պսարրիսն ու Կոնստանտինոս  Տրիանտաֆիլլուն։ Հանդիպամն չորրորդ պաշտոնյան կլինի Կոնստանտինոս Պերրակիսը։