Մադրիդի «Ատլետիկոն» մոտ է «Չելսիի» և Անգլիայի հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Քոնոր Գալախերին ձեռք բերելուն, հայտնում է լրագրող Մատեո Մորետոն X սոցիալական ցանցում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբները շատ մոտ են գործարք կնքելուն։ «Ատլետիկոն» «Չելսիին» կառաջարկի 30 միլիոն եվրո և բոնուսներ։ Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը պատրաստ է տրանսֆերին և սպասում է տրանսֆերի հաստատմանը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ «Չելսիից» ակումբի նոր մարզիչ Էնցո Մարեսկիի գալու պատճառով։
Պրեմիեր Լիգայի 2023/24 մրցաշրջանում 24-ամյա Քոնոր Գալախերը անցկացրել է 37 հանդիպում, որոնցում դարձել է 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։