«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բարձր է գնահատել «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի խաղը։
«Նա արտասովոր է: Ռոդրին պատմում է ինձ Յամալի հրաշքների մասին։ Նրա մեջ ինչ-որ առանձնահատուկ բան պետք է լինի: Բայց դա անպայման կունենա իր վերելքներն ու վայրէջքները: Թող հանգիստ լինի, քանի որ նրան մեծ կարիերա է սպասվում։ Նա այնտեղ է, որտեղ արժանի է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում AS-ը:
Նախորդ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում «Բարսելոնայի» կազմում անցկացրած 50 խաղում դարձել է 7 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։