Հանս-Դիտեր Ֆլիկ. «Ես շատ ուրախ եմ, մենք հիանալի աշխատանք կատարեցինք»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը ամփոփել է ընկերական խաղում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակը (2։2, 11 մետրանոցներ՝ 4։1)։

«Ես շատ ուրախ եմ, մենք հիանալի աշխատանք կատարեցինք։ Մենք խաղացինք հիանալի թիմի դեմ՝ ֆանտաստիկ ֆուտբոլիստներով։ Շատ գոհ եմ ֆուտբոլիստներից: Մարզչի համար ամենակարևորն այն է, որ մենք թիմով պաշտպանվեցինք ու թիմով գրոհեցինք։

Ֆանտաստիկ ելույթ, հատկապես երիտասարդների կողմից։ Ես հպարտ եմ նրանցով։ Մենք այսօր նույնպես ֆանտաստիկ դարպասապահ ունեինք։ Հաջորդ շաբաթ ամբողջ թիմը կհավաքվի։ Ուրախ կլինեմ տեսնել բոլորին»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։