«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Բարսելոնայից» ընկերական խաղում կրած պարտության մասին (2։2, 11 մետրանոցներ՝ 4։1)։
«Ինձ շատ դուր եկավ «Բարսան»։ Մրցաշրջանը երկար է, բայց նրանք ինձ դուր եկան։ Խաղը ֆանտաստիկ էր՝ բազմաթիվ պահերով, կոնկրետ չգիտեմ, թե քանի հարված կատարեցինք։ Կարծում եմ՝ մրցակիցը նույնպես գոհ էր խաղից»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։