«Չելսին» նոր դարպասապահ ունի

«Չելսին» հայտարարել է Դանիայի հավաքականի դարպասապահ Ֆիլիպ Յորգենսենի «Վիլյառեալից» տեղափոխության մասին, հաղորդում է անգլիական թիմի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ «Չելսիի» պայմանագիրը դարպասապահի հետ նախատեսված է մինչև 2031 թվականի հուլիսը։ Ֆուտբոլիստը հիմնական կազմին կմիանա ամերիկյան շրջագայության ժամանակ։

Տրանսֆերի գումարը չի հաղորդվում, սակայն լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, «թոշակառուները» «Վիլյառեալին» կվճարեն 24,5 միլիոն եվրո։