Ռուս դարպադապահը տեղափոխվեց «Վան»

Չարենցավանի «Վան» է տեղափոխվել ռուս դարպադապահ Դանիլ Պոլյանսկին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

23-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «Սալյուտ», «Վոլնա», «Չիտա», «Նորավանք», «Ֆորտե» ֆուտբոլային ակումբներում։

Պոլյանսկին «Վան» է տեղափոխվել «Սիբիր» ֆուտբոլային ակումբից։ Ֆուտբոլիստի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։