«Ատալանտայի» դարպասապահ Պիերլուիջի Գոլլինին վարձավճարով տեղափոխվել է «Ջենոա»։
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, 29-ամյա իտալացու հետ վարձակալության պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը՝ հետագայում ֆուտբոլիստին գնելու հնարավորությամբ։
Անցած մրցաշրջանում Գոլլինին «Ատալանտայի» կազմում անցկացրել է 10 հանդիպում, որոնցում բաց է թողել 13 գոլ և երկու անգամ անառիկ պահել դարպասը։