Լերոյ Սանեն կարող է տեղափոխվել ԱՊԼ

Հարձակվող Լերոյ Սանեն կարող է հեռանալ Մյունխենի «Բավարիայից» և կարիերան շարունակել Անգլիայում։ Այս մասին հայտնում է Sky Sports Germany-ը։

Աղբյուրի համաձայն՝ վինգերի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»: «Զինագործները» նախատեսում են ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում պաշտոնականացնել 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը։

Անցած մրցաշրջանում Սանեն բոլոր մրցաշարերում մասնակցել է «Բավարիայի» 42 հանդիպման, դառնալով՝ 10 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։