«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հիացել է «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալով։
«Նա անպայման կունենա իր վերելքներն ու վայրէջքները։ Յամալի համար կարևոր է վստահ մնալ։ Նրան երկար կարիերա է սպասվում»,- լրագրողներին ասել է Գվարդիոլան։
Հիշեցնենք, որ Լամին Յամալը «Բարսելոնայի» կազմում իր նորամուտը նշել է 15 տարեկանում։